▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա Ծառուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «բոքսում» է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, մարտի 8-ին սրտի հետ կապված խնդիրներով հոսպիտալացվել է եւ գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Մեզ հաջողվեց պարզել, որ Ռոզա Ծառուկյանը գտնվում է կարդիոլոգիայի բաժանմունքի «բոքսում»: Բայց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ասացին, թե «բոքսում» գտնվելը պարտադիր չի նշանակում, որ հիվանդի վիճակը ծանր է: Նշեցին, որ բուժհաստատության այդ հատվածում կան հարմարավետ հիվանդասենյակներ, որտեղ էլ գտնվում է Ռոզա Ծառուկյանը:

Նրա առողջության հետ կապված լուրջ խնդիր, ըստ «Էրեբունուց» ստացված տեղեկության, չկա, եւ Ռոզա Ծառուկյանը հիվանդանոց է ընդունվել ավելի շատ պրոֆիլակտիկ բուժման նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին