shamshyan.com-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանի կալանքը, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողոքի պատճառով անփոփոխ է թողնվել: Ներկա պահին հայրը համարում է, որ տղան «զալոժնիկի» կարգավիճակում է պահվում, որով միաժամանակ 2 խնդիր է լուծվում:
Այս տեղեկությունը shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Ռուստամ Գասպարյանը:
-Պարոն Գասպարյան, Ձեր որդու երկամսյա կալանքի որոշումը բողոքարկել էիք: Ի՞նչ ընթացք ստացավ:
-Վերաքննիչը կալանքի որոշումը թողեց անփոփոխ: Հիմա տղաս կարծես «զալոժնիկի» կարգավիճակում լինի. ոչ քննություն է իրականանում, ոչ հստակ բան են ասում:
-Իսկ այդ ընթացքում Դուք ինքներդ ի՞նչ պարզեցիք:
-Պարզվեց, որ այդ համասեռամոլ տղան, ով աշխատել է «Վիվասել»-ում, նախօրոք ծրագրած սցենարով ցանկացել է երկրից գնալ: Անգամ աշխատավայրում աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Սակայն դրա համար իրավապահ համակարգից որոշում է պետք եղել, որ իրեն հետապնդում են, ճնշում՝ որպես համասեռամոլի, ինչի արդյունքում այս պատմությանն է ներքաշվել եւ այսօր Հոլանդիա, թե Բելգիա է մեկնել: Այդ թղթով նաեւ այնտեղ քաղաքացիություն ձեռք կբերի, աշխատանք եւ տուն կունենա:
-Այսինքն՝ սա քաղաքական պատվեր չէ՞ր:
-Չէ, միանշանակ քաղաքական պատվեր կար: Համասեռամոլը իր անձնական խնդիրները լուծեց քաղաքական պատվերի միջոցով: Մեր իշխանությունն այդ առիթը օգտագործեց, որ տղայիս «զալոժնիկ» վերցնեն:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Դեռ պահանջում եմ, որ քննությունը արագացնեն եւ գործը դատարան ուղարկեն, քանի որ տղայիս փակի տակ պահելու հիմք չունեն: Մյուս շաբաթ փորձելու եմ անձամբ մտնել դատախազի եւ մյուսների մոտ: Տեսնեմ՝ պատճառը ո՞րն է, որ մինչեւ հիմա քննություն, առերեսում չի արվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում