▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսներն են Հայաստանում նշանակում և ազատում պաշտոնյաներին

«Ռուսներն են Հայաստանում նշանակում և ազատում պաշտոնյաներին: Այդպես եղել է և կա: Նշանակված պաշտոնյաներ էին Աղասի Խանջյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, որոնց հիշում ենք որպես պետական  գործիչների, Հայաստանը շենացնողների: Հիմա Կարեն Կարապետյանը պետք է որոշի՝ մնալու է ապաշնորհների ցանկում, թե՞  բարեխիղճ ղեկավարների»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետի մասին՝ ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով, եթե իշխանությունը հիմա փոփոխություն չանի, ապա իրեն ամբողջությամբ կփոխեն.

«Սակայն, կարևորը ոչ թե 2 կամ 10 նախարար փոխելն, այլ քաղաքական լավ ծրագիրն է: Լենինն ասում էր՝ յուրաքանչյուր աղախին կարող է երկիրը պահել,-նկատեց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին