▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանյան հայ գործարարները որոշել են ներդրումներ իրականացնել Հայաստանում․«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե Ռուսաստանի, թե ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այդուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել:

Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը միանշանակ պայմանավորեց Կարեն Կարապետյան անձի եւ վարվող տնտեսական քաղաքականության հետ:

Հետաքրքրական է, որ այդ առնչությամբ առավել հաճախ նշվում էր մոտ 300 մլն դոլարի ուղղակի ներդրումների մասին: Եվ շատերը նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսը չափազանցված էին համարում: Սակայն այն, ինչի մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ այցելության ընթացքում, առավել քան սենսացիոն բնույթ է կրում:

Պարզվեց, որ ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է ոչ ավել-ոչ պակաս՝ 2,4 մլրդ դոլար: Ընդ որում, հստակեցված են ֆինանսավորման աղբյուրները եւ ոլորտները, այսինքն՝ ինչպես ասում են, կա «կենդանի փող» եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել:

Հատկանշական է, որ արդեն այս տարի իրականացվելու է մոտ 850 մլն դոլարի ուղղակի ներդրում:
Համեմատության համար նշենք, որ 2016 թ. ներդրումների ծավալը, տարբեր գնահատականներով, չի գերազանցել 160-200 մլն-ի սահմանը: Եթե այս հայտարարությունները մոտ են իրականությանը, ապա անկասկած տնտեսությունում կարելի է բեկում ակնկալել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին