▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն օգտագործեց երևանյան դաշտը

«ՀԱՊԿ-ն առաջին անգամ հանդես եկավ որպես գլոբալ կազմակերպություն: Պարզ դարձավ, որ ցանկանում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական թատերաբեմում խաղացող՝ միաժամանակ ընդգծելով, որ ի վնաս ՆԱՏՕ-ի դա չի արվելու: Փաստորեն, Ռուսաստանն օգտագործեց երևանյան դաշտը՝ ցույց տալու, որ պատրաստ է մեղմել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների սրվածությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին չընտրելու փաստին՝ Արման Նավասարդյանը նկատեց.

«Սա խոսում է այն մասին, որ կազմակերպությունը դեռ դուրս չի եկել ձախության մանկական հիվանդության շրջանակներից, չեն կարող հասնել այն մակարդակի, որը վայել է տվյալ կազմակերպությանը»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին