Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական 7-րդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահը մասնավորապես նշել է. «Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական եւ ֆինանսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր»: