«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» թերթի թղակցի հետ զրույցում կոշտ քննադատության է ենթարկել նաև Կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարարի հայտարարությունը Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարության նախագծի վերաբերյալ, որում նա կասկածի տակ էր առել ռազմավարական նշանակության այս նախագծի նպատակահարմարությունը։
«Կառավարության Կապի եւ տրանսպորտի նախարարն ասում է՝ իրենք դեռ պիտի նայեն՝ որքանով է Հյուսիս–Հարավը նպատակահարմար։ Էս արդեն քաղաքական անգրագիտության եզրային կետն է։ Մեր հարեւաներից Թուրքիայի հետ չունենք քաղաքական հարաբերություւններ, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, միայն Վրաստանի ու Իրանի հետ են սահմանները բաց։ Հիմա մենք էդ երկու երկրները կապող ճանապարհ պիտի ունենա՞նք, թե ոչ։ Եթե մտածում է, որ էդ ճանապարհն էլ մեզ պետք չի, ուրեմն ես կարող եմ ասել, որ Ռուսաստանից իրենց տերերն են հրահանգել, որովհետեւ անհեթեթ է մտածել, որ երկիրը, որն ուզում է նաեւ տուրիզմով հրապուրիչ դառնալ, չունենա ճանապարհներ կամ լավ ճանապարհներ»,– ասել է նա։
Լրագրող