Հաստատվել են այն լուրերը, որոնք փաստում էին Ռուսաստանը «Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնող մասնակցի`Դինա Գարիպովայի հղիությունը:Այս մասին գրում է segodnya.ua-ն:
«Ես հղիության մասին իմացել եմ շոուի ժամանակ, ինչի առիթով շատ ուրախ եմ: Ելույթի ժամանակ աշխատում էի չհուզվել և հանգիստ լինել, ինչը շատ քիչ ստացվեց»,-խոստովանել է Գարիպովան:
Թե ով է երեխայի հայրը` երգչուհին չի բացահայտել:
Ավելի վաղ ԶԼՄ-ը տեղեկացրել են, որ Դինան թաքցնում է հղիությունը, իսկ դա նկատել են այն ժամանակ, երբ երգչուհին երեկույթի ընթացքում հրաժարվել է ալկոհոլ օգտագործել: Սակայն երևույթը մեկնաբանվել է` որպես համերգին լավ ներկայանալու պատրվակ: