Հայաստանը պետք է պահանջի Ռուսաստանից, որ գազի ու նավթի դիմաց վճարեն ռուբլիով:
«Հովիկ Աբրահամյանը հարցը խելացի ու ճիշտ է դրել, որ գազի դիմաց դոլարով չվճարեն, բայց չգիտեմ՝ կհասնե՞ն դրան, թե՝ չէ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ ելքերից մեկն էլ կարող էր լինել ռուբլիով վարկավորում թույլ տալը:
Ինչ վերաբերում է գազի խնդրին և Իրանից էժան գազ գնելու հավանականությանը,պատգամավորը հիշեցրեց, որ գոյություն ունի գազի միջազգային գին` 1000 խորանարդ մետրն արժե մոտ 85 դոլար:
«Ե՞րբ են Իրանի հետ բանակցել, որ հիմա ասում են, թե Իրանը էժան գազ չի տալիս: Սուտ ասելը դժվար ա՞: Էսօրվա կառավարության թիմը չի կարողանում կոնտակտի դուրս գալ Ռուսաստանի հետ.լուրջ խնդիր ունենք: Նախարարը նախարարին չի կարողանում զանգել: Հայաստանն իջեցրել են պլինտուսի մակարդակի: Գազի գնի բանակցությունները նախագահի գործն է թող ասի՝ ես հենց հիմա Իրանից 100 դոլարով վերցնում եմ»,-նշեց Հրանտ Բագրատյանը:
Հարցին, թե Պուտինը կթողնի՞, պատասխանեց.
«Նրա թողնել-չթողնելով չէ, մենք սուվերեն պետություն ենք: Ի՞նչ եք ուզում ասել՝ ՌԴ-ի հետ շփվելու միակ ձևը ստրկությո՞ւնն է: Չկա նման բան: Հարց է, թե քեզ ինչպես ես պահում»:
Անի Կարապետյան