▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի հայազգի ռեժիսորը չի նկարահանի ֆիլմ Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրաժարվել է զբաղվել «Արքայազն» էկշն-թրիլլերի նկարահանմամբ, որում գլխավոր դերում պետք է լիներ Բրյուս Ուիլիսը:


Ռեժիսորն իր որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ: Նա նշել է, որ ինքը խոստացել է Ամերիկայում նկարահանել միայն շատ լավ ֆիլմ, իսկ ստուդիայի նշված ժամկետներում որակյալ ֆիլմ նկարահանելն անհնար է, բացի այդ ֆիլմի սցենարը ոչ լավն է, ոչ վատը, իսկ Բրյուս Ուիլիսի հետ շատ կցանկանար աշխատել:


Ֆիլմի անոնսը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին Տորոնտոյում կայացած կինոփառատոնի ժամանակ, և այն ժամանակ տեղեկացվել էր, որ նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին