«Փաստորեն, ներկայիս իրավիճակը հենվում է այսպես ասված ռուսական ազնիվ խոսքի վրա՝ առանց իրավաքաղաքական երաշխիքների: Եվ այն մտավախությունը, որ Ռուսաստանը ձգտելու է Մինսկի խմբի ձևաչափից դուրս բերել գործընթացը և տանել սեփական հարթակ, մնում է ուժի մեջ: Այս դասավորությունը լիովին ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն ինքը շահագրգռված չէ որևէ առաջընթացի: Ասել է թե՝ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը լիովին համընկնում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով.
«Ցավոք, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը որևէ հակախաղ չգտավ ու չվարեց իր օգտին: Իսկ հիմա ժամանակն ի վնաս մեզ է աշխատում»:
Անի Կարապետյան