▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը խառնել է խաղաքարտերը

«Ռուսական օդուժի հաջողված հարվածների շնորհիվ  սիրիական ռազմադաշտում հօգուտ բանակային ստորաբաժանումների ակնհայտ փոփոխություններ արձանագրվեցին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի կողմից սիրիական հակամարտությանը միջամտելու մասին՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ շարունակելով.

«Ռուսաստանի ներգրավվածությունը խառնեց այն բոլոր խաղաքարտերը, որոնք ունեին տարածաշրջանային և արևմտյան մի շարք պետություններ: Առաջինը Թուրքիան  էր, որը Սիրիայում մի շարք ծրագրեր ուներ, անգամ փորձում էր ամեն կերպ ընդդիմանալ Սիրիայում քրդական  ինքնավար միավորի ստեղծմանը»:

Իսկ, թե ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը միջամտեց սիրիական հակամարտությանը,-արաբագետը նկատում է.

«Այն պայմանավորված է 2 կարևորագույն գործոններով.բանն այն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի դաշնակից Բաշար Ասադի վարչակարգը զգալիորեն զիջել էր դիրքերը հակակառավարական խմբավորումների և ԻՊ-ին: Նրա հիմնական ուժերը դուրս էին բերվել երկրորդական շրջաններից և ամրացրել էին դիրքերը Դամասկոսում և Լաթաքիայում: Երկրորդ պատճառն այն է, որ ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծման շրջանում է, և Ռուսաստանի դիրքերն այդքան էլ ուժեղ չեն: Նրանք իրենց ծրագրերի կեսը չիրականացրեցին: Մեծ դեր ունի նաև Եվրոպային պատուհասած միգրացիոն ճգնաժամը»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին