Մոսկվան շարունակում է մնալ Թուրքիայի ընկերը, բայց կան խնդիրներ առանձին քաղաքական գործիչների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք թշնամական օղակում չենք հայտնվում: Մենք մեծավմասամբ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր: Բայց մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ
Սակայն ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի որոշ քաղաքական գործիչների հետ: «Մենք աշխատում ենք հանգիստ, առանց որեւէ կտրուկ ցատկերի: Իսկ ոչ բարեկամական գործողություններին պետք է արձագանքել, հակառակ դեպքում վզիդ կնստեն»,-ընդգծել է Պուտինը: