Ռուսական «Իզվեստիան» գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Անկարայից այդ ուղղությամբ որոշակի քայլերի է սպասում, սակայն թուրքական կողմը դրանք չի անում:
Մեկնաբանելով ռուսական «Սու 24» խոցված ռմբակոծիչի միջադեպը՝ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է վարումահաբեկչական խմբավորումների դեմ, այլ ոչ թե կանոնավոր բանակների:
«Մեր մտքով անգամ չէր անցնում, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր անպաշտպան ռմբակոծիչին: Հակառակ դեպքում մենք այլ կերպ կգործեինք»,- հավելել է Ռուսաստանի նախագահ Պուտինը:
Պուտինի խոոսքով՝ ռուսական կողմը լսել է թուրքական իշխանությունների բացատարությունները, սական՝ ոչ ներողությունները: Նա նշել է, որ ՌԴ-ն տասնամյակներ շարունակ արել է ամեն ինչ, որ ռուս-թուրքական հարաբերությունները դուրս բերի բարեկամության աննախադեպ մակարդակ, սակայն չի հասկանում, թե ինչ նպատակով է Թուրքիան քանդում այդ բարեկամությունը
«Մենք տասնամյակներ շարունակ արել ենք ամեն ինչ, որպեսզի ռուս- թուրքական հարաբերությունները բարձրանան գործընկերության ու բարեկամության աննախադեպ մակարդակ: Եվ ռուս ու թուրք ժողովուրդների միջեւ այդ բարեկամությունը իրոք բարձր մակարդակի է հասել: Մենք շատ կարեւորում էինք այն:Թե ինչու դա տեղի ունեցավ, ես մինչ հիմա չեմ հասկանում»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:
«Բայց կատարվեց այն, ինչ կատարվեց: Ավելին, ոչ միայն օդանավն է խոցվել, այլեւ օդաչուն է սպանվել, որը կատապուլտի միջոցով վայրէջք էր կատարել: Իսկ դա միջազգային իրավունքով ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն»,- շեշտել է Վլադիմիր Պուտինը: