Ռուսաստանը Թուրքիայի հետ բազմափուլանի խաղ է փորձում իրականացնել ու կարծես թե այդ խաղում կարևորագույն դերակատարություն է ունենալու Հայաստանը։ Բանն այն է, որ Ռուսաստանը ջանք ու եռանդ չի խնայում՝ առաջիկա տասնամյակում Թուրքիային՝ Արևմուտքից պոկելու ու իր ազդեցության գոտի տեղափոխելու համար, կամ էլ առնվազն ինքնուրույն գործոն դարձնելու համար։ Կա հավանականություն նաև նրա, որ հեռանկարում Թուրքիային ներքաշեն Եվրասիական Միություն և հատկապես այդ համատեքստում Հայաստանը դառնում է կարևորագույն գործիք՝ թուրքիային զսպելու և նեղը գցելու համար։
Եթե Ռուսաստանը կարողանա Թուրքիային առաջիկա տարիներին դարձնի ԵԱՏՄ անդամ, ապա երկակի վիճակ կստեղծվի, քանի որ Նազարբաևի փափագած թուրքական աշխարհի մասին իղձը մի կողմից, ու Ռուսաստանի հեգեմոնական նկրտումները մյուս կողմից՝ այսպես թե այնպես բախվելու են իրար ու բախվելու են պարբերաբար։ Եվ որպեսզի բալանսն իր օգտին թեքի, Ռուսաստանին միայն Բելառուսի աջակցությունը բավարար չի լինելու, իսկ ի դեմս Հայաստանի ու Հայակական հարցի, Ռուսաստանի խաղաթղթերն էաապես կուժեղանան։
Եթե կարողանանք դեպքերի նման զարգացման դեպքում սահմանազատել տնտեսական համագործակցության հարցը՝ Ցեղասպանության ճանաչման հարցից, ապա սա մեզ համար մեծ հնարավորություններ է բացում, որովհետև բացի նրանից, որ կարող է բերել հայ-թուրքական սահմանի բացման ու տնտեսական հարաբերությունների զարգացման, մեզ համար պարբերաբար նպաստավոր իրավիճակներ կստեղծվեն, երբ թյուրքական ու սլավոնական ճամբարների մրցակցության մեջ, մենք կկարողանանք զիժումներ ու շահավետ առաջարկներ ստանալ թե՛ մի կողմից, թե՛ մյուս։
Գուցե ոմանց համար սա չափից դուրս հաշվենկատ հնչի, բայց երբ երկիրը փոքր է ու չունի բավարար ռազմա-տնտեսական հզորություն՝ իր հակառակորդից զիժումներ կորզելու համար, գործի է անցնում դիվանագիտությունը և նման սցենարը հենց նման դեպքերից է։