«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ՀՀ պաշտպանության համար այնպիսի կռվան է, որ կարելի էր ուղղակի գնալ ու քննարկել ապագա անվտանգության հեռանկարները, քանի որ վերջին հարցազրույցները փաստում են, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին և մտադիր չէ հրաժարվել դրանից՝ լինելով ՀԱՊԿ, Եվրասիական միության անդամ, էլ չեմ ասում մեր ՀՕՊ-ը վերցնելու մասին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ նկատելով.
«Վիեննայում ձեռք բերված համաձայնությունից հետո, ըստ որի հետաքննող սարքեր էին սահմանին տեղադրվելու, հանկարծ Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո դրա մասին մոռացվեց, իսկ Ալիևի իջեցված ձայնը 5 անգամ բարձրացավ և հիմա խոսում են միայն տարածքային զիջումների, և ոչ նախկին սահմանը վերականգնելու ու Արցախի՝ բանակցային կողմ լինելու մասին»:
«Գյուլնազ տա՞տը պետք է այդ հարցը բարձրացներ»,-արձագանքեց Գուրգեն Եղիազարյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում