▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավորմամբ

Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։

«Հայաստնի և ԵՄ-ի միջև իրավական նոր փասատթղթի շուրջ  դեռևս 2013 թվականից էին որոշ քննարկումներ ընթանում, և արդեն 2015 թվականի հոկտեմբերից կարող ենք ասել, որ տեղի կունենա իրական բանակցային գործընթաց: Այսինքն, նոր իրավական փաստաթուղթը կհանդիսանա ասոցացման պայմանագրի, որը կներառի և՛ տնտեսական բլոկը, և՛ քաղաքականը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որը կարող է խոչընդոտել ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավորմանը, քաղաքագետը նկատում է.

«Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով վտանգ չունի ՀՀ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ հարաբերությունների ֆորմատից, և չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից լուրջ անհանգստություն կլինի, և դրա հետ մեկտեղ կարելի է նշել, որ այս պահին Ռուսաստանն  ավելի շահագրգռված կլինի համագործակցության նոր եզրեր գտնել ԵՄ-ի հետ և Հայաստանի օրինակը կարող է լավ տարբերակ լինել, ինչի դեպքում կարելի է խոսել Եվրասիական և Եվրոպական միությունների քաղաքական և տնտեսական սինխրոնիզացիայի մասին»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին