Ինչպես գրում է footballcity.am կայքը, համագործակցության գավաթի խաղարկության երկրորդ տուրում Ռուսաստանի երիտասարդական հավաքականը չի կարողացել առավելության հասնել Ղրղստանի հավաքականի իրենց հասակակիցների նկատմամբ: Արձանագրվել է ոչ ոքի 0:0 հաշիվը:
Ռուսաստանի հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկված է եղել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հայազգի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, ում ընդմիջումից անմիջապես հետո փոխարինել է Էմին Մահմուդովը: