ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձնազերծած ագրեսիայի պայմաններում պատային իրավիճակ է ստեղծվել.
Տեղի է ունեցել արմատական մի բան, որի մասին Ադրբեջանը խոսում էր տարիներ շարունակ: Խոսքը ագրեսիայի ու ահաբեկչության մասին է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով էլ՝ բանակցային գործընթացն արդեն դադարեցվել է և մեղավորն Ադրբեջանն է.
«Հիմա հարցն այն է, թե ո՞ր ուժն է կարող զսպել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը հստակ նպատակ ունի՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ օգտագործելով ընկեր միջազգային կազմակերպությունների աջակցությունը»:
Շարունակելով վերջինին՝ Արտակ Դավթյանը հավելեց.
«Ադրբեջանին սանձողը միայն մենք ենք: Խոսք է գնում փոխզիջումների մասին, մենք արդեն արել ենք դա: ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար հայկական կողմն առավելագույնը պետք է անի»:
Հովհաննես Իգիթյանը ցավ հայտնեց, որ մինչ օրս ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին.
«Ավելին, անընդհատ ասում է, որ դա բիզնես է ու որպես PR պետք է ցույց տա, որ այն իրոք հզոր զենք է և սա՝ մեր տղաների արյան հաշվին: Պետք է դիմել Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել զենքի տրամադրման ու ուսուցման գործընթացը»,-նշեց ՀՀՇ վարչության անդամը:
Անի Կարապետյան