Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Գերմանական Deutsche Welle-ին:
Հարցին, թե ինչու Հայաստանը չի ցանկանում, որ հակամարտության գոտում լինեն խաղաղապահ ուժեր, օրինակ ռուսական, Սարգսյանը պատասխանել է.
«Մենք երբեք դրան դեմ չենք արտահայտվել, սակայն համարում ենք, որ այս հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»:
Նա նշել է, որ Երևանը պատրաստակամություն է հայտնել փաստաթղթերը ստորագրելու ուղղված հակամարտության բազմակողմանի կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի օգնությամբ, սակայն ադրբեջանական կողմը դա չի ցանկացել:
Հարցազրույցն ամբողությամբ` այստեղ