▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիային

Ռուսաստանը չի կարող թույլ տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իր կամ դաշնակիցների տարածքներում սպառնալիքի տարածումն ու հետագայում էլ շարունակելու է օգնել Սիրիայի օրինական իշխանություններին:

ТАСС-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Վերջին շրջանում զգալիորեն աճել է կրոնական ծայրահեղականության դրսևորումը՝ այսպես կոչված «Իսլամական պետության» հովանու ներքո։ Մենք չենք կարող թույլ տալ ահաբեկչության սպառնալիքի տարածումը Ռուսաստանի ու մեր դաշնակիցների տարածքներում»,-ասել է Շոյգուն։

Նախարարը նշել է, որ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը վճռել է արձագանքել բարեկամական Սիրիայի խնդրանքին և երկրի օրինական իշխանություններին ռազմական օգնություն ցուցաբերել։

«Սիրիական կառավարական զորքերը, մեր օդային աջակցությամբ, պաշտպանությունից անցել են հարձակման և ազատագրել են իրենց տարածքների մի մասը, որը վերահսկում էր ԻՊ-ը»,- հիշեցրել է Շոյգուն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից օդային հարվածներ է հասցնում Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին