Armlur.am-ը գրում է. Ըստ Ռուսական TASS լրատվական գործակալության` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ այդ երկրի հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան։ Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի` երեկ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանն արած հայտարարության մասին լրագրողի հարցին` Ռոգոզինն ասել է.
«Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։
Այսպիսով` ի՞նչ է ստացվում. Հայաստանը, որ մինչ այս գոնե դե յուրե համարվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այս մի քանի օրերի ընթացքում «սահուն կերպով» վերածվում է ռազմավարական գործընկերոջ: Դժվար թե, ՌԴ փոխվարչապետը չի գիտակցում, թե ինչ տարբերություն կա «ռազմավարական դաշնակցի» և «ռազմավարական գործընկերոջ» միջև:
Ընդգծենք, որ այսօր Բաքվում նույնաբովանդակ հայտարարություն է արել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` հավելելով, թե «Ռուսաստանի համար հավասարապես կարևոր են և Հայաստանը, և Ադրբեջանը»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում