▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար խիստ բարձր գին է վճարում

Նախագահների հայտարարութբունից ստացված առաջին տպավորությունս էնա, որ Ռուսաստանը Հայաստանի Մաքասային միությանն անդամակցելու համար խիստ բարձր գին է վճարում։ Կարծում եմ, պետք չի որևէ մեկին համոզել, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքների։ Սա առաջինը։ Կարևոր եմ համարում նաև այն փաստը, որ նախագահը ցանկանում է պահպանել նաև Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Չնայած այստեղ մի շատ կարևոր հարց կա.որքանո՞վ է նույնին պատրաստ Եվեոպան։ Ու էս հարցն ամենևին էլ Սարգսյանի այսօրվա հայտարարության հետ չի կապված։

Ավելի շուտ՝ հակառակն է։ Խնդիրը հենց իրանց՝ եվրոպացիների մեջ է։ Լեհաստանում անցկացվող տնտեսական ֆորումում, այսօր հանդիպել ենք Ուկրաինայի փոխվարչապետ Օլեքսանդր Վիկուլին, որի հետ երկար քննարկեցինք նաև Ասոցացման պայմանագրի ստորգրման խնդիրները։ Լեհ դիվանագետներից մեկը խոսքի մեջ նշեց, որ պայմանագիրը հնարավոր է չստորագրվի ո՛չ Ուկրաինայի ո՛չ էլ Հայաստանի հետ։ Պատճառը ռուս-եվրոպական ինչ-որ ներքին պայմանավորվածություններն են։ Էս ինֆոն կարող է իհարկե նաև թերի լինել, բայց որ Վիկուլն էլ վստահ չգիտի, թե ինչ է իրենց Սպասում Վիլնյուսում, փաստ է։ Հետևաբար դեռ պետք չի շտապողական դիտողություններ անել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին դեռ շատ հետաքրքիր բաներ կլսենք։


Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին