Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի, ինչպես նաև բոլոր այլ համագործակցությունները: Եթե խոսենք 2016-ի համագործակցության ծրագրի մասին, ապա այն շատ բովանդակալից է»,- ասել է Շոյգուն:
«Ես կարծում եմ, որ կա աճի և զարգացման համար պոտենցիալ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: