«Су-24 ինքնաթիռի կործանումից հետո խիստ լարված են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, սակայն դրանք լայնամասշտաբ պատերազմի չեն հանգեցնի»,-նման կարծիք այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ այս ամենը լուրջ հետևանքներ է ունենալու տարածաշրջանում, բայց մեկ լավ բան կա.ԱՄՆ-ն չի խրախուսում Թուրքիայի ռազմական գործողությունները.
«Ռուսաստանը, եթե բացահայտ գործողությունների էլ չդիմի, ապա կօգտագործի այնպիսի մի գործոն, ինչպիսին քրդական հարցն է: Կզինի Օջալանի քրդական կազմակերպությանը (PKK)»։
Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ իրավիճակը պայթյունավտանգ համարեց.
«Ցանկանում են Ռուսաստանին ներքաշել թեժ իրավիճակների մեջ ու թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես թուլացնել նրան: Այսինքն, Ռուսաստանը ծուղակի մեջ է, և իրավիճակը իր օգտին չի լինի»:
Անի Կարապետյան