▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանցի աշակերտուհիները պատժվել են հասակակցին ծեծելու համար

2012-ի նոյեմբերի 17-ին անչափահաս դպրոցականները որոշել էին հասակակցից գումար գողանալ։ 5 հազար ռուբլի պահանջելով եւ գումարը ստանալու ժամկետի վերաբերյալ պատասխան չստանալով՝ նրանք ծեծել էին աղջկան՝ միջին ծանրության վնասվածքներ հասցնելով։ Իրենց հաշվեհարդարը տեսագրել էին եւ տեղադրել համացանցում, որից հետո գործը լայն արձագանք էր ստացել եւ գրավել հասարակության ուշադրությունը։ Հանցագործությունը կատարելու պահին աղջիկները 14 տարեկան էին եղել։ 2013 թ. նոյեմբերին այդ գործով դատապարտվել էին եւս երկու աղջիկներ։ Դատարանը նրանց դատապարտել էր երեք եւ երկու տարվա պայմանական ազատազրկման։ Մանրամասները` տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին