▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստան Մասիս Մայիլյանի մուտքն իրոք արգելված է․ փաստաթուղթ

Տելեգրամի «Ереванская телебашня»  ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը.

«Փաստաթղթից պարզ է դառնում, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։

Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։

Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին