Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուսամետների և արևմտամետների պայքարը հիմա էլ թեժացել է տաքսիների ոլորտում: Արևմտամետները գովազդում, փառաբանում են gg-ին, քննադատելով, դատափետելով Yandex-ին…Ռուսամետներն էլ հակառակը…
Նույն վիճակն է հարևան Վրաստանում, այնտեղ էլ է կրքերը բորբոքվել, սակայն ավելի սուր, անզիջում ու մարտական: Հետաքրքիր է, եթե ամուսնական զույգերից մեկն արևմտամետ լինի, մյուսը ռուսամետ, ապա ի՞նչ կստացվի…
Երրորդ համաշխարհայի՞ն, երկրաշա՞րժ, ցունամի՞, թե՞…
Կամ էլ արևմտամետը հաստատ իր սիրելիին կհանի «պայքարից» խթանիչներ օգտագործելու պատրվակով և կընտրի նոր զուգընկերոջ…Հաստատ…