▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական վերնախավը չի ներել Խաչատուրովի կալանավորումը

 

«Իրավունք»-ը գրել է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, դեռ մի բան էլ ավելի են լավանում, իրականությունն այլևս անհնար է դառնում թաքցնել խոսքերի տակ:

«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն՝ սկանդալը՝ կապված նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի «ներվել» ռուսական վերնախավի կողմից: Ավելին՝ ՌԴ-ում գործող հայ խոշոր բիզնեսմեններին ամենաբարձ մակարդակով զգուշացվել է, որ այս կառավարությանը չփորձեն ոչ մի կոպել փոխանցել:

  Ռուսական վերնախավը չի ներել Խաչատուրովի կալանավորումը. «Իրավունք»

ՌԴ-ում բնակվող շատ գործարարներ, նույնիսկ առանց պատճառաբանության սառեցրել են իրենց խոստացած կամ արդեն իսկ պլանավորված մշակութային և այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում: Այս օրերին ՌԴ-ում հայ գործարարները բավական մտահոգված են ու վրդովված, նեղ շրջանակներում անգամ նշում են, որ երբեք իրենց հետ այդ տոնով չեն խոսել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին