▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայող է կալանավորվել

Azatutyun.am-գրում է.  Հանցագործության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող ավագ լեյտենանտ Դենիս Բորիսենկոն կալանավորվել է:

Նա կասկածվում է հունվարի 24-ին տաքսու վարորդ Դիլշոդ Հուսնովին դաժանորեն ծեծելու և նրա ավտոմեքենան առևանգելու մեջ:

Գործի նյութերով՝ Դուշամբեի մոտ տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայող ավագ լեյտենանտ Բորիսենկոն հարբած վիճակում հարձակվել է տաքսու վարորդի վրա, ծեծի ենթարկել նրան, խլել նրա մեքենան ու հեռացել դեպքի վայրից, բայց քիչ անց նա խփել է մի ուրիշ մեքենայի ու ավտովթարի վայրում ոստականները նրան ձերբակալել են:

Տաջիկստանի ներքին գործերի նախարության բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը, ում անունը չի նշվում, «Ինտերֆաքս»-ին ասել է, որ շուտով ավագ լեյտենանտ Դենիս Բորիսենկոյին մեղադրանք կառաջադրվի:

Այս տարվա ընթացքում մեկ ուրիշ միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում: Այստեղ հունվարի վերջին ռուսական ռազմակայանի զինծառայող կապիտան Չեմիզովը ծեծի է ենթարկել ռեստորանի մատուցողին: Միջադեպի կապակցությամբ Տաջիկստանի դատախազությունը ռուսաստանցի սպային մեղադրանք է առաջադրել:

Անցած տարվա օգոստոսին Դուշամբեում սպանվել էր տաքսու վարորդ Ռահիմջոն Տեշաբաևը։ Այս գործով կասկածվում է ռուսական ռազմակայանի երկու զինծառայող: Հետաքննությունը միասին վարում են Տաջիկստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները, բայց տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող երկու սպայի դատավարությունը տեղի է ունենալու ռուսական դատարանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ հայաստանցիները շարունակում են  բողոքել ու պահանջել, որ  հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցեն ՀՀ իրավապահներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին