ԱՄՆ-ն, ինչպես արդեն հայտնի է, պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Դրանց ի պատասխան` ռուս տղամարդն էլ կոտրում է ամերիկյան արտադրության iPhone-ը և iPad-ը, ինչպես նաև թափում է Coca-cola-ն:
Այնուհետև դիմելով Օբամային` ասում է. «Ձանձրացրել եք արդեն ձեր պատժամիջոցներով»: Ապա նաև խոստանում, որ երբեք արձակուրդները չի անցկացնի ԱՄՆ-ում և մտադիր է հրաժարվել այն ամենից, ինչն ամերիկյան է: