Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը երկրորդ անգամ է խախտել Թուրիքիայի օդային սահմանը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ սահմանի խախտման առնչությամբ արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպանը:
Դեպքի վերաբերյալ մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան իր իրավունքների պաշտպանելու համար կարող էր պատասխան քայլ անել և խոցել ինքնաթիռը:«Սա հենց այն հարցն է, որի մասին ավելի վաղ զգուշացրել էինք»,-ասել է Քերրին՝ ընդգծելով, որ սահմանախախտության դեպքն իրեն չափազանց մտահոգել է:
Իսկ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի հերթական խախտումը սպառնալից և անխոհմ քայլ է:Ռուսաստանի դեսպանությունը ռուսական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է սահմանը երկրորդ անգամ խախտելու մասին պնդումների իսկությունը:
Աղբյուր` Ermenihaber