▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական հարաբերություններում եղած ճգնաժամն անցյալում է

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննակվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական ճգնաժամին:

Հանդիպմաը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ «Թուրքիան և Ռուաստանը կարողացել են հարաբերություններում առկա ճգնաժամային փուլը», և այժմ պաշտոնական Անկարան նպատակ ունի ռուս-թուրքական հարաբերությունները հասցնել նախկին մակարդակի: Յըլդըրըմի հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության ռազմավարական մակարդակի վրա է` այդ համատեքստում հատկապես կարևոր համարելով «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, ինչպես նաև Թուրքիայի տարածքում ռուսների կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանը: Խոսելով երկկողմ առևտևաշրջանառության մասին` Յըլդըրըմը հիշեցրել է, որ դեռևս 2010-ին նպատակ էր դրվել ապագայում դրա ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի, սակայն վերջին 1 տարում արձանագրված հետընթացը երկրներին բավական հեռացրել է այդ նպատակից:

Յըլդըրըմի խոսքով այժմ 36 մլրդ կազմող առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդի հասցնելու համար գործնական քայլեր են հարկավոր, այդ թվում` բոլոր սահմանափակումների վերացում ու վիզային ռեժիմի դյուրացում: Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ սիրիական ճգնաժամի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսությունը վերականգնված է:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին