▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական հարաբերությունների հայկական տեսլականը

Փետրվարի 26-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում կայացել է բուհի ուսանողադասախոսական կազմի հանդիպումը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Վերջինս հանդիպման ընթացքում խոսել է Թուրքերի Մերձավոր Արևելյան երկրների նկատմամբ վարած քաղաքականության մասին, վերլուծել հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերությունները:

Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ այսօր Թուրքիայում ստեղծված է այնպիսի վիճակ, որ Թուրքիայի նախագահը, վարչապետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ ազգայնամոլներ են, բացահայտ հակահայեր են և իրենց հռետորաբանության մեջ, իրենց ելույթներում երբեմն չեն կարողանում թաքցնել ընդգծված հակակրանքն ու ատելությունը հայերի նկատմամբ: Բայց սա պայմանավորված չէ անձերով, սա պայմանավորված է այդ երկրի գաղափարախոսությամբ: Բանախոսը ներկայացրել է թուրքական պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը` ոչ մուսուլման ազգերի բռնի կրոնափոխությունը, որը տարբեր դարերում կիրառվել է նաև հայերի նկատմամբ:

Այս քաղաքականությունը հատկապես ակտիվ է դրսևորվել Հայոց ցեղասպանության տարիներին, ինչի հետևանքով բռնի իսլամացման են ենթարկվել հազարավոր հայեր: Հայ թուրքական և ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ նա նշել է, որ Հայաստանը սեպ է Թուրքիայի համար, իսկ ռուս-թուրքական պատերազմը թուրքագետն առայժմ անհավանական է համարում:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին