Ռուս սահմանապահները մոտ մեկ ժամ հարցաքննել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովային, հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը:
Ալիքի տվյալներով՝ Պոգաչովայի հետ զրույցը տեղի է ունեցել Պսկովի մարզի անցակետում: Փակ ձևաչափով զրույցի ժամանակ աշխատակիցները պարզել են ժամանման նպատակն ու ժամկետը:
Նշվում է, որ Պուգաչովան քաղաքավարի էր, պատմում էր արտերկրում կյանքի, ինչպես նաև իր երեխաների և ամուսնու մասին: Զրույցի վերջում իր ինքնագրով մի քանի դիմանկար է նվիրել սահմանապահներին: