▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսին պատժած հայ երիտասարդներն արժանացան տնային կալանքի

Բլոգեր Յուլիա Ֆինեսի գործով ձերբակալված Գևորգ Մելքոնյանը և Գուրգեն Մխիթարյանը դատարանի որոշմամբ արժանացան երկու ամիս տնային կալանքի: Գևորգ Մելքոնյանը նաև կվճարի գրավ` 1 միլիոն դրամի չափով: Այս մասին գրում է «Օրագիր»-ը:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում ՌԴ 2 քաղաքացիներ խուլիգանություն էին կատարել՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Բլոգերների քայլերին հետևել էր հայ երիտասարդների կողմից ծրագրված «պատիժը»։ Ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։ Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանը խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին և որ չի զղջում դրա համար, ավելին՝ գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տեսանյութի հրապարակումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին