▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս արջը վիրավորված է

«Եթե Ռուսաստանը Սիրիայում չհայտնվեր, հնարավոր է՝ Սիրիական պետությունը դանդաղ վերանար: Թուրքիան ցանկանում է ցամաքային գործողություններ սկսել այնտեղ, իսկ Ռուսաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում և օգնում է միայն կառավարական զորքերին»,-այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այսօրվա Ռուսաստանը, այնուամենայնիվ, 10 տարի առաջվա Ռուսաստանը չէ՝ իր զինատեսակներով, հագեցվածությամբ, վճռականությամբ ու իր շահերի գիտակցությամբ.

«Մենք ունենք մեծ գերտերության կարգավիճակին հավակնող մի երկիր, որը նաև պատվախնդիր մոտեցումներ է ցուցաբերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: Եթե հիշում եք, Պուտինը նույնիսկ դիվանագիտական կոռեկտության սահմանները խախտեց՝ ասելով, որ թուրքերը խփել են ինքնաթիռը՝ իրենց ավագ եղբոր ինչ-որ տեղը լիզելու համար: Սա խոսում է այն մասին, որ ռուս արջը վիրավորված է և կարող է վճռական քայլեր ձեռնարկել»:

Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսային սահմաններում ապրում են թուրքեր, որոնց միջոցով Թուրքիան ցանկանում է իր ծրագրերն իրագործել՝ այն է, այնտեղ լինի ինչ-որ չեզոք գոտի, որը կաապահովի իր ազատ մուտքը դեպի Սիրիա. «ԱՄՆ-ն չի ցանկանում, որ սիրիական թնջուկը լուծվի այնպես, որ Թուրքիան շահի: Ցանկանում է այստեղ ինքն ամրանալ, ոչ թե Թուրքիան: Նույն քաղաքականությունն է վարում նաև Ռուսաստանը: Սկսել է խաղարկվել նաև քրդական գործոնը»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին