«Հրապարակ»-ը գրում է. «Ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, մեր տեղեկություններով, փետրվարից կվերսկսի աշխատանքը։ Հեռուստաընկերության կորիզը մնացել է, և եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։ Սակայն սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաև քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում և հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Սեփականատերերի կազմում փոփոխությունը, անշուշտ, որոշակիորեն կազդի նաև եթերի որակի ու բովանդակության վրա»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզ»-ի փայատեր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet