«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը և Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը աշխատանքային լուրջ խնդիրներ ունեն։ Գ. Ալթունյանն անգամ հայտարարել է, թե Ռ. Ջաղինյանի հետ անհնար է աշխատել և այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահական նստավայրի համապատասխան օղակներին։
Արդյո՞ք ամեն ինչ այդքան լուրջ է։ «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Գևորգ Ալթունյանից։ Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա։ «Ռուբեն Ջաղինյանին ճանաչում եմ շատ-շատ վաղուց, մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք իրար հետ ու այդ մտերիմ հարաբերություններով էլ շարունակում ենք աշխատել։ Ես չգիտեմ, թե ում համար է բարդ աշխատել, ինձ համար շատ հեշտ է իր հետ աշխատել։ Մենք միասին աշխատել ենք նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այդ ժամանակվանից ինչպես մարդկային, այնպես էլ շատ ջերմ աշխատանքային փոխհարաբերություններ ունենք»,-ներկայացրեց Գ․ Ալթունյանը»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: