Ա1+-ը գրում է. Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջիկայում նոր սեփականատեր կունենա:
Վերջին ժամանակներին լուրեր էին պտտվում, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը: «Փյունիկի» մամուլի ծառայությունից կայքի լրագրողին հայտնեցին, որ հունիսի 3-ին ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի այդ հարցին:
Նշենք, որ «Փյունիկ» ակումբը պատկանում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով բազմիցս հայտարարել էր, ար այն իրենց ընտանեկան բիզնեսներից մեկն է:
Ի դեպ, հայկական ֆուտբոլում սա առաջին դեպքն է, որ ակումբի սեփականատերը վաճառում է իր իսկ կողմից հիմնադրած ակումբը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում