▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հակոբյանի որդին ԱԺ միջանցքով քայլելիս հայհոյանքներ է հնչեցրել կին լրագրողների ներկայությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ պահերին ավելի վատ վարքագիծ են դրսեւորում։

ՊՊԾ աշխատակիցների՝ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին խորհրդարանի շենքից քաշքշելով դուրս բերելուց հետո Հակոբյանի որդին՝ Սեյրան Օհանյանի օգնական Սամվելը ԱԺ միջանցքով քայլելիս բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ընդ որում՝ ոչ թե միջադեպի պահին, այլ երբ ամեն ինչ արդեն հանդարտվել էր և տարածքում մնացել էին միայն լրագրողները:

Սամվել Հակոբյանը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից է, մի խումբ փորձագետների, օգնականների ուղեկցությամբ խորհրդարանի միջանցքում քայլելիս կին լրագրողների կողքով անցնելու պահին անհասցե հայհոյել է, իսկ ավելի ուշ` նույն վայրում հանդիպելով ՊՊԾ տղաների օպերացիայի կուրատորին շատ կառուցողական շփվել նրա հետ՝ ընդամենը դժգոհելով, թե` «Ընգեր ձեր արածը ինչի նման էր»:

Հասկանալի չէր, թե նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին