▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Հանրապետության Նախագահը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Այս առիթով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե ինչ նպատակ էինք հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ եւ արդյոք դա իմ եւ Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՝ վարչության դիրքորոշում: Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետեւյալը.Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին: Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ  «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից:Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում:

ԶԼՄ ներկայացուցիչներին
Բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե ինչ նպատակ էինք հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ եւ արդյոք դա իմ եւ Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՝ վարչության դիրքորոշում: Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետեւյալը.
Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին: 
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ ՛՛Ժառանգության՛՛ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից:
Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին