▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոստոմյանը աշխատանքից կազատի Ներսես Նազարյանին ու Մուշեղ Ղազարյանին. վերջինիս դիպլոմը կեղծ է.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին: 

Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաեւ աս­տիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լի­նել:

Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքից կազատի նաեւ փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին