Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտվանից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Մաքրման աշխատանքներին է միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝կնոջ և դուստրերի հետ միասին:
Երևանից Կոտայքի մարզ տանող ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս, Փաշինյանն իր թիմի անդամներին հորդորեց.
«Սանիպետկայանա, ինչա, զանգեք, ասեք, թող գան հավաքեն ստեղից»:
Ավելի ուշ վարչապետը կոչ արեց զանգահարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ու հարցնել՝ էս ո՞ւմ պարտականություննա: Տարածքում Փաշինյանին հանդիպել էր ոչ միայն կեղտոտ տարածք, այլ նաև սատկած շներ:
Ավելի ուշ Կոտայքի մարզպետը միացավ շաբաթօրյակի մասնակիցներին:
Հավելենք, որ նրանց միացել էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր ընտանիքի հետ, ով վարչապետին տեղեկացրեց, որ արդեն մաքրել են ԱԺ հարակից տարածքն ու ծառեր տնկել:
Կարդացեք նաև՝Այդ օրը թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում են արել․ Փաշինյանը՝ Քաղաքացու օրը չնշողների մասին
Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան
Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձեռքով հավաքում ծխուկները՝ «բիչոկները»
Ինչպե՞ս են վարչապետի տիկինն ու 3 դուստրերը մասնակցում շաբաթօրյակին
Նշենք նաև, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել այդ տարածքից՝ մակագրելով. Առաջ և հետո։