Հայազգի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը հաղթել է ՏԷՖԻ-2017 մրցանակաբաշխությունում՝ «Քաղաքական-հասարակական թոք շոուի» անվանակարգում։ Հիշեցնենք, որ Ռոման Բաբայանը վարում է «Ընտրության իրավունք» թոք-շոուն: Նույն անվանակարգուն մրցանակի են արժանացել Օլգա Սկաբեևան և Եվգենի Պոպովը («60 րոպե»):
«Այն տեղեկատվական դպրոցը, որ ես անցել եմ, ինձ հնարավորություն է տվել լինելու այն բոլոր վայրերում, որի մասին մենք այսօր պատմում ենք», - ասել է Բաբայանը՝ իր արձանիկն ընդունելիս:
Հիշեցնենք, որ «Հումորային լավագույն ծրագիր/շոու» անվանակարգում ՏԷՖԻ է արժանացել Comedy Club-ը:
«Մենք ձեզ դուր ենք եկել` ինչ-որ բան այն չէ, պետք է փոխենք»,- կատակել է պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը` արձանիկը ստանալիս: