▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հայկական, ինչպես նաեւ այստեղ ժամանող արտերկրյա օդանավերից բացի՝ աերոդրոմում եւ դրան կից տարածքում կարելի է տեսնել վաղուց չշահագործվող, թռիչքների համար այլեւս անպիտան, բայց, ամեն դեպքում, որոշակի արժեք ունեցող ինքնաթիռներ: Գրում է «Հետք»-ը:

Մինչեւ վերջերս դրանք 7-ն էին: 6-ը նախկինում գրանցված էին ՀՀ օդանավերի ռեգիստրում, իսկ 1-ը՝ աֆրիկական Գվինեա պետության: «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է հայկական գրանցում ունեցած բորտերի մասին:

Դրանցից մեկը նախկին նախագահական/կառավարական «Տու-134Ա-3»-ն է (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072), որը 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները): 1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձեւափոխվել է VIP բորտի:

Երկար ժամանակ «Զվարթնոցի» աերոդրոմի՝ կիրառությունից դուրս եկած օդանավերի հատվածում կանգնած «Տու-134Ա-3»-ն այս տարվա աշնանը դուրս է բերվել աերոդրոմի տարածքից եւ տեղափոխվել հարեւանությամբ գտնվող ԱՈւԿ-ի շենքի դիմաց:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին