▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի այցը սահմանամերձ գոտիներ ճանաչողական բնույթ է կրել. Դավիթ Բաբայան

news.am-ը գրում է. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Բակո Սակայնաի նստավայրում, որի ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված հարցերը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը նաեւ այցելել է առաջնագիծ եւ հանդիպումներ ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ: «Այցը ճանաչողական էր, նույնպիսի հանդիպումներ ԼՂՀ նախագահն ունեցել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Քննարկվել են նույն շրջանակի խնդիրներ»,-ասել է նա:

Բաբայանի խոսքով, մինչ այդ էլ Բակո Սահակյանը ամենօրյա կտրվածքով հեռախոսային շփումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ընդհանրապես ԼՂՀ նախագահը շփումներ է ունեցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հետ: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի մասով այստեղ որեւէ հատուկ ենթատեքստ չկա: Մտքերի փոխանակություն  է եղել»,-ընդգծել է Բաբայանը:

Նյութը սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին