▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապե՞տ

168.am-ը գրում է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության հարցը: Ըստ այդ խոսակցությունների, Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնել արևմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին: Նրա հետ գործադիրի կազմից կհեռացվեն նաև եվրոպմետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարները:

Թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի աթոռը, դեռևս հստակ չէ, -գրում է 168.am-ն ու նշում, որ իր տեղեկություններով՝ թեկնածուներից առավել հավանականը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին