168.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանդրադառնա ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը։
Այս մասին կայքի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ երկրորդ նախագահը գնահատում Կարեն Կարապետյանի նշանակումն ու խոսակցություններն այն մասին, որ դա կապվում է իր անվան, քաղաքականություն իր հնարավոր վերադարձի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է, որ կաբինետի ձևավորումից հետո միայն ՀՀ երկրորդ նախագահը կանդրադառնա այդ թեմաներին։ «Անմիջապես 2 ժամ հետո չեմ կարող ասել, որ արձագանքելու է։ Կաբինետը կձևավորվի, ինչ-որ մի առիթով կարձագանքի»,- ասել է Սողոմոնյանը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում