▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկելու նախագահական ընտրություններին,քանի որ Ծաղկաձորու՞մ է

Ռոբերտ Քոչարյանի ֆան ակումբի անդամներից մեկը Ծաղկաձորում պատահաբար հանդիպել է  երկրորդ նախագահին` իր նախընտրած մարզաձևերից մեկով` լեռնադահուկային սպորտով զբաղվելիս:

Ֆան ակումբի անդամին հաջողվել է լուսանկարել նրան ու 2rd.am-ին տրամադրել այդ լուսանկարները:

Լուսանկարները կատարվել են փետրվարի 14-ին. հիշեցնենք, որ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը,քանի որ հանրապետությունում չէ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին